16:47  ,  18 փետրվարի, 2019

Լեհ ֆանատների տպավորիչ ներկայացումը

Վարշավայի «Լեգիայի» երկրպագուները տպավորիչ ներկայացում են ցուցադրել «Կրակովիայի» դեմ Լեհաստանի առաջնության 22-րդ տուրի խաղից առաջ: Երկրպագուներն օգտագործել են հրատեխնիկա եւ մեծ պաստառ:

Այդ խաղում «Լեգիան» տնային պարտություն է կրել 0:2 հաշվով եւ 42 միավորով երկրորդ տեղում է: Առաջատար «Լեխիան» ունի 4 միավոր ավելի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում