15:46  ,  18 փետրվարի, 2019

Արսեն Վենգերը դեռ չի կողմնոշորվել ապագայի հարցում

Լոնդոնի «Արսենալը» 22 տարի գլխավորած Արսեն Վենգերը պատմել է, որ դեռ հստակություն չկա իր ապագայի վերաբերյալ:

«Ապագաս մնում է անհայտ, նույնիսկ՝ ինձ համար: Վայելում եմ ամենօրյա կյանքը, վերջին շրջանում շատ եմ ճանապարհորդում: Հաճելի է, որ ճնշումը նվազել է, իսկ ազատությունն՝ ավելացել: Սակայն կարոտում եմ խաղը, մրցակցությունը:

Հրաժարվել եմ մի քանի ակումբների առաջարկներից: Դեռ չգիտեմ, թե ինչ եմ անելու հետագայում: Միշտ իմ առաքելությունն եմ համարել օգնել մարդկանց հասնել իրենց հնարավորությունների առավելագույն սահմանին: Կշարունակեմ զբաղվել դրանով, սակայն դեռ չգիտեմ, թե ինչ կարգավիճակում»,- 69-ամյա Վենգերի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը «Արսենալը» գլխավորեց 1996-2018-ը՝ նվաճելով 19 տիտղոս: Մարզչական կարիերայի ընթացքում Վենգերը գլխավորել է նաեւ ֆրանսիական «Նանսին», «Մոնակոն» ու ճապոնական «Նայոգա Գրամպուսը»:  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում