17:55  ,  13 փետրվարի, 2019

«Ինտերը» նոր ավագ ունի

Արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդին այլեւս իտալական «Ինտերի» ավագը չէ:

«Ինտերի» կայքը հայտնում է, որ այսուհետեւ ակումբի ավագի պարտականությունները կկատարի սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչը: Այդ որոշման պատճառները հայտնի չեն:

Իկարդին նաեւ չի հայտավորվել ավստրիական «Ռապիդի» դեմ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղին, որը կկայանա փետրվարի 14-ին:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում արգենտինացի հարձակվողն ու «Ինտերը» չեն կարողանում փոխհամաձայնության գալ նոր պայմանագրի հարցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում