15:30  ,  17 օգոստոսի, 2012

Օլիմպիական մրցանակակիրը կվաճառի իր մեդալը 5-ամյա երեխային փրկելու համար

Լոնդոնի Օլիմպիական խաղերի առագաստանավային սպորտի RS-X մրցաձեւում երրորդ տեղ գրաված լեհ Սոֆիյա Նոսետի Կլեպկան կվաճառի իր բրոնզե մեդալը:

Մինչեւ մրցումների մեկնարկը Սոֆիյան հայտարարել էր, որ հաղթանակի դեպքում ինքը կվաճառի մեդալն իր հարեւանուհու հիվանդ դստեր կյանքը փրկելու համար, տեղեկացնում է Fakt.pl-ը:

5-ամյա Զուժան լեհ մարզուհու ամենանվիրված երկրպագուն է: Աղջնակն ունի լուրջ հիվանդություն, ինչն ազդում է նրա ներքին օրգանների եւ շնչառության վրա: Զուժան արդեն ենթարկվել է 5 վիրահատությունների, որոնց վրա մեծ գումարներ են ծախսվել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում