19:24  ,  11 փետրվարի, 2019

«Չելսին» քննարկում է Մաուրիցիո Սարիին հեռացնելու տարբերակը

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է պաշտոնանկ արվել:

Sport Mediaset-ի համաձայն՝ Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթիից» 0:6 հաշվով կրած պարտությունից հետո «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը դիտարկում է իտալացի մասնագետին հեռանցելու տարբերակը: Սպասվում է, որ Սարիի հեռացման դեպքում նրան մինչեւ մրցաշրջանի ավարտը կփոխարինի «Չելսիի» մարզչական շտաբում աշխատող Ջանֆրանկո Ձոլան:

Հիշեցնենք, որ Մաուրիցիո Սարին այս մրցաշրջանից առաջ է գլխավորել լոնդոնյան ակումբը, որը Պրեմյեր լիգայում 50 միավորով «Արսենալի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:

1992-ին հիմնադրված Պրեմյեր լիգայում «Չելսին» առաջին անգամ բաց թողեց 6 գոլ: Բացի այդ, մինչեւ այս Պրեմյեր լիգայում լոնդոնյան ակումբի ամենախոշոր հաշվով պարտությունը եղել էր 4 գոլի տարբերությամբ:

«Չելսին» «Նոթինգհեմ Ֆորեստին» 0:7 հաշվով պարտվել էր 1991-ին, երբ Պրեմյեր լիգան դեռ հիմնադրված չէր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում