10:40  ,  11 փետրվարի, 2019

Ռոնալդուն «նոկդաունի» է ենթարկել Խեդիրային

Թուրինի «Յուվետուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Սասուոլոյի» դեմ իտալական A Սերիայի 23-րդ տուրի խաղում պատահմամբ գնդակով հարվածել է իր ակումբակից Սամի Խեդիրայի գլխին: 34-ամյա ֆուտբոլիստը ձեռքով կասեցրել է գնդակը, շրջվել եւ հարվածել գերմանացի կիսապաշտպանին:

Հիշեցնենք, որ այդ խաղում «Յուվետուսը» հաղթել էր 3:0 հաշվով, իսկ Խեդիրան ու Ռոնալդուն դարձել էին գոլի հեղինակ: Պորտուգալացի հարձակվողը18 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում