23:12  ,  10 փետրվարի, 2019

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի» խաղի մրցավարը կատակել է Ագուերոյի հետ

«Մանչեսթեր Սիթիի» եւ Լոնդոնի «Չելսիի» միջեւ անգլիական Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի հանդիպումը սպասարկած Մայք Դինը կատակել է արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի հետ, որը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ: Խաղի վերջում անգլիացի մրցավարը թաքցրել է գնդակը, եւ հետո նոր այն հանձնել Ագուերոյին:

Հիշեցնենք, որ Ագուերոն Պրեմյեր լիգայում 11-րդ անգամ դարձավ հեթ-տրիկի հեղինակ եւ կրկնեց «Նյուքասլի» լեգենդար հարձակվող Ալան Շիրերի ռեկորդը: Այդ ցուցանիշով երրորդ տեղում է «Լիվերպուլի» նախկին հարձակվող Ռոբի Ֆաուլերը, որը 9 անգամ է դարձել հեթ-տրիկի հեղինակ:

Արգենտինացի հարձակվողը նաեւ 17 գոլով հավասարվեց Պրեմյեր լիգայի ռմբարկուների ցուցակը գլխավորող Մոհամեդ Սալահին («Լիվերպուլ»):

«Մանչեսթեր Սիթին» հաղթել էր 6:0 հաշվով եւ, վաստակելով 65 միավոր, հավասարվել առաջատար «Լիվերպուլին», որից մեկ հանդիպում ավելի է անցկացրել: Խփած եւ բաց թողած գոլերի ցուցանիշով մանչեսթերցիներն առաջին տեղում են: «Չելսին» ունի 50 միավոր եւ «Արսենալի» հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում