13:07  ,  17 օգոստոսի, 2012

Nike-ը ներկայացրել է Անգլիայի 2012/2013թթ. առաջնության պաշտոնական գնդակը

Օգոստոսի 18-ին կմեկնարկի ֆուտբոլի Անգլիայի նոր առաջնությունը: Nike ընկերությունը ներկայացրել է Պրեմյեր լիգայի 2012/2013թթ. առաջնության պաշտոնական գնդակը:

Maxim անվանումը կրող գնդակը կօգտագործվի նաեւ Իտալիայի եւ Իսպանիայի առաջնություններում: Յուրաքանչյուր երկրի առաջնության համար գնդակը կպատրաստվի նոր դիզայնով եւ այլ գույներով:

Maxim գնդակը պատրաստվել է RaDaR (Rapid Decision and Response) տեխնոլեգիայով: Վառ գույների ճիշտ օգտագործումը երկրպագուներին թույլ կտա ավելի հեշտությամբ հետեւել գնդակի տեղաշարժին, հաղորդում է «Чемпионат.com»-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում