15:05  ,  6 փետրվարի, 2019

Դավիթ Ղանդիլյանը եւ Մարկո Պրլեւիչը վերադարձան «Շիրակ»

Գյումրիի «Շիրակն» այս տարվա առաջին ձեռքբերումներն է կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հայկական ակումբ են վերադարձել գյումրեցի հարձակվող Դավիթ Ղանդիլյանը եւ սերբ պաշտպան Մարկո Պրլեւիչը, փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Բուժզննում անցնելուց հետո 2 ֆուտբոլիստները կնքել են պայմանագրեր՝ նախատեսված է մինչեւ 2019 թվականի հունիսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով