22:58  ,  3 փետրվարի, 2019

«Ինտերի» անակնկալ պարտությունը (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 22-րդ տուրում միլանյան «Ինտերը» սեփական խաղադաշտում նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց հետնապահների թվում գտնվող «Բոլոնիայից»: Հյուրերին հաղթանակ պարգեւեց ուրուգվայցի հարձակվող Ֆեդերիկո Սանտանդերի գոլը (տեսանյութ):

«Ինտերը» 40 միավորով մնաց երրորդ տեղում, իսկ «Բոլոնիան» 17 միավորով 18-րդն է:

Իտալիայի առաջնություն, 22-րդ տուր

«Ինտեր» - «Բոլոնիա»՝ 0:1

Ֆեդերիկո Սանտանդեր, 32

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում