Հայտնի են «Մանչեսթեր Սիթիի» եւ Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմերն անգլիական Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո դարձյալ չի հայտավորվել «Արսենալի» կազմում:
«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Կայլ Ուոլկեր, Էյմերիկ Լյապորտ, Նիկոլաս Օտամենդի, Ֆերնանդինյո, Իլկայ Գյունդոգան, Դավիդ Սիլվա, Բերնարդո Սիլվա, Կեւին դե Բրույնե, Ռահիմ Ստերլինգ, Սերխիո Ագուերո:
«Արսենալ». Բերնդ Լենո, Շտեֆան Լիխշտայներ, Լորան Կոսելնի, Շկոդրան Մուստաֆի, Նաչո Մոնրեալ, Սեադ Կոլաշինաց, Լուկաս Տորեյրա, Մատեո Գենդուզի, Ալեքս Իվոբի, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Ալեքսանդր Լյակազեթ:
Հիշեցնենք, որ 30-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է դեկտեմբերի 19-ից, երբ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում: «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման նախախաղային մարզմանը հայ կիսապաշտպանը մասնակցել էր «Արսենալի» ընդհանուր խմբում:
Փետրվարի 3-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:
Here it is - our team for #MCIARS!
— Arsenal FC (@Arsenal) February 3, 2019
Your City line-up for today!
— Manchester City (@ManCity) February 3, 2019
CITY XI | Ederson, Walker, Laporte, Otamendi, Fernandinho, Gundogan, Silva (C), De Bruyne, Bernardo, Sterling, Aguero
SUBS | Muric, Danilo, Stones, Delph, Sané, Mahrez, Jesus
Presented by @HaysWorldwide #MCIARS #mancity pic.twitter.com/HceScdZ6FC
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում