«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ». Մեկնարկային կազմեր (ֆոտո)

19:34   3 փետրվարի, 2019

Հայտնի են «Մանչեսթեր Սիթիի» եւ Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմերն անգլիական Պրեմյեր լիգայի 25-րդ տուրի կենտրոնական խաղում: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից ապաքինվելուց հետո դարձյալ չի հայտավորվել «Արսենալի» կազմում:

«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Կայլ Ուոլկեր, Էյմերիկ Լյապորտ, Նիկոլաս Օտամենդի, Ֆերնանդինյո, Իլկայ Գյունդոգան, Դավիդ Սիլվա, Բերնարդո Սիլվա, Կեւին դե Բրույնե, Ռահիմ Ստերլինգ, Սերխիո Ագուերո:

«Արսենալ». Բերնդ Լենո, Շտեֆան Լիխշտայներ, Լորան Կոսելնի, Շկոդրան Մուստաֆի, Նաչո Մոնրեալ, Սեադ Կոլաշինաց, Լուկաս Տորեյրա, Մատեո Գենդուզի, Ալեքս Իվոբի, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Ալեքսանդր Լյակազեթ:

Հիշեցնենք, որ 30-ամյա Մխիթարյանը խաղադաշտից բացակայում է դեկտեմբերի 19-ից, երբ վնասվածք էր ստացել «Տոտենհեմի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում: «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպման նախախաղային մարզմանը հայ կիսապաշտպանը մասնակցել էր «Արսենալի» ընդհանուր խմբում:

Փետրվարի 3-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։