Լոնդոնում կայացած 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալն արժե 708 դոլար: Եթե բոլոր 302 մեդալները պատրաստված լինեին մաքուր ոսկուց, ապա դրանց ընդհանուր գումարը կկազմեր 40 միլիոն դոլար:
Լոնդոնի Խաղերի մեդալները կշռում են 412 գրամ, ունեն 88 մմ տրամագիծ եւ 7 մմ հաստություն. դա Օլիմպիական խաղերի պատմության ամենածանր եւ ամենամեծ մեդալն է:
Ոսկե մեդալը 92.5 տոկոսով պատրաստված է արծաթից եւ պարունակում է իր մեջ վեց գրամ ոսկի, գրում է ВВС-ն:
Նախորդ անգամ օլիմպիական մեդալները մաքուր ոսկուց պատրաստվել են 1912թ. Ստոկհոլմի Օլիմպիական խաղերում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում