20:25  ,  2 փետրվարի, 2019

Դորտմունդի «Բորուսիան» միավորներ կորցրեց, «Բավարիան» պարտվեց (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 20-րդ տուրն անհաջող ստացվեց առաջատարների համար:

Դորտմունդի «Բորուսիան» Ֆրանկֆուրտում մրցեց «Այնտրախտի» հետ եւ բավարարվեց մեկ միավորով: Թիմերը մեկական գոլ փոխանակեցին՝ 1:1:

«Բորուսիան» 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող Մյունխենի «Բավարիայից», որ Լեւերկուզենում խաղաց «Բայերի» հետ: Խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմը պարտություն կրեց 1:3 հաշվով:

Գերմանիայի առաջնություն, 20-րդ տուր

«Այնտրախտ Ֆ.» - «Բորուսիա Դ՝ 1:1 (տեսանյութ)

Լուկա Յովիչ, 36 - Մարկո Ռոյս, 22

«Բայեր» - «Բավարիա»՝ 3:1  (տեսանյութ)

Լեոն Բեյլի, 53, Կեւին Ֆոլանդ, 63, Լուկաս Ալարիո, 90 – Լեոն Գորեցկա, 41

«Հերտա» - «Վոլֆսբուրգ»՝ 0:1

Վաուտեր Վեգորստ, 65

«Հոֆենհայմ» - «Դյուսելդորֆ»՝ 1:1

Անդրեյ Կրամարիչ, 15, 11մ – Ռոուվեն Հենինգս, 46

«Նյուրնբերգ» - «Վերդեր»՝ 1:1

Միքայել Իսհակ, 86 - Յոհանես Էգեշտայն, 64

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում