02:52  ,  1 փետրվարի, 2019

Իտալիայի Գավաթ. «Լացիոն» հաղթեց «Ինտերին» եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց Միլանի «Ինտերին» եւ առավելության հասավ հետխաղյա 11 մետրանոցներով:

Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում հաշիվը բացեց «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն: Իսկ ավելացված 5-րդ րոպեին Մաուրո Իկարդին արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը՝ վերականգնելով հավասարությունը:

Հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Լացիոյի»  ֆուտբոլիստները՝ 4:3:

Իտալիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ինտեր» - «Լացիո»՝ 1:1, 11մ՝ 3:4 (հիմնական ժամանակ՝ 0:0, լրացուցիչ ժամանակ՝ 1:1), (տեսանյութ)

Մաուրո Իկարդի, 120+5, 11մ - Չիրո Իմոբիլե, 108

Հեռացում՝ Շտեֆան Ռադու («Լացիո»), 120+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով