00:56  ,  14 մայիսի, 2026

«Ինտերն»՝ Իտալիայի գավաթակիր (տեսանյութ)

Միլանի «Ինտերը» ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի ղեկավարությամբ նվաճեց Իտալիայի գավաթը։

Հռոմի Օլիմպիական ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում երկրի նորընծա չեմպիոնները 2:0 հաշվով հաղթեցին Հռոմի «Լացիոյին» (տեսանյութ)։

14-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Լացիոյի» չեռնոգորիացի պաշտպան Ադամ Մարուշիչը։

35-րդ րոպեին «Ինտերի» առավելությունը կրկնապատկեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 68-րդ րոպեին։

«Ինտերը» 10-րդ անգամ նվաճեց երկրի գավաթը։

Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» կազմում երկրորդ անգամ դարձավ Իտալիայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում