02:52 1 փետրվարի, 2019Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Հռոմի «Լացիոն» հյուրընկալվեց Միլանի «Ինտերին» եւ առավելության հասավ հետխաղյա 11 մետրանոցներով:
Հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով: Լրացուցիչ ժամանակում հաշիվը բացեց «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն: Իսկ ավելացված 5-րդ րոպեին Մաուրո Իկարդին արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը՝ վերականգնելով հավասարությունը:
Հետխաղյա 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրին «Լացիոյի» ֆուտբոլիստները՝ 4:3:
Իտալիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ
«Ինտեր» - «Լացիո»՝ 1:1, 11մ՝ 3:4 (հիմնական ժամանակ՝ 0:0, լրացուցիչ ժամանակ՝ 1:1), (տեսանյութ)
Մաուրո Իկարդի, 120+5, 11մ - Չիրո Իմոբիլե, 108
Հեռացում՝ Շտեֆան Ռադու («Լացիո»), 120+4
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.