22:01  ,  13 մայիսի, 2026

Իտալիայի գավաթի եզրափակիչ․ «Ինտերի» մեկնարկային կազմը

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում երկրի նորընծա չեմպիոն «Ինտերը» կմրցի Հռոմի «Լացիոյի» հետ։ Միլանյան թիմի ռումինացի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն հրապարակել է մեկնարկային կազմը՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մնացել է պահեստայինների թվում։

«Ինտեր»․ Մարտինես, Բիսեկ, Ականջի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Զելինսկի, Սուչիչ, Դիմարկո, Տյուրամ, Լաուտարո Մարտինես։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում