16:10  ,  24 հունվարի, 2019

«Ալաշկերտը» ժամանել է Անթալիա եւ կփորձարկի պոտենցիալ նորեկների

Երեւանի «Ալաշկերտը» ժամանել է Անթալիա, որտեղ կանցկացնի տարվա առաջին արտասահմանյան հավաքը:

Թուրքիայում թիմին կմիանան եւ փորձաշրջան կանցնեն պոտենցիալ նորեկներ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հունվարի 23-ից փետրվարի 6-ը կայանալիք հավաքի ընթացքում «Ալաշկերտը» ստուգողական խաղեր կանցկացնի չեխական «Սլովացկոյի» (հունվարի 30-ին), ղազախական «Ակտոբեի» (փետրվարի 4-ին) եւ ուկրաինական «Մարիուպոլի» (փետրվարի 5-ին) հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով