01:43  ,  24 հունվարի, 2019

«Մանչեսթեր Սիթին» եզրափակիչում է (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկան Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարտոն Ալբիոնին» հաղթեց նվազագույն հաշվով: Միակ գոլը խփեց արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն:

Առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» տանն առավելության էր հասել 9:0 հաշվով:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը վիճարկում են «Չելսին» ու «Տոտենհեմը», որոնց առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել է «Տոտենհեմը»: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 24-ին:

Անգլիական լիգայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Բարտոն Ալբիոն» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1 (տեսանյութ)

Սերխիո Ագուերո, 26

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում