20:39  ,  21 հունվարի, 2019

«Չելսիի», «Լիվերպուլի», Անգլիայի հավաքականի նախկին խաղացողն ավարտեց կարիերան

Անգլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան, 34-ամյա Գլեն Ջոնսոնը հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին:

«Ես միշտ ցանկացել եմ կարիերաս ավարտել այն տարիքում, երբ մարմինս դեռ կլինի լավ վիճակում: Ամեն խաղացող ինքը գիտի, թե երբ է այդ ժամանակը: 34 տարեկանում արդեն չի ստացվում խաղալ այնպես, ինչպես կցանկանայիր»,- Ջոնսոնի խոսքը մեջբերում է talkSPORT-ը:

Ջոնսոնը կարիերան սկսել է «Վեստ Հեմում» 2001 թվականին: Նա խաղացել է նաեւ «Միլուոլում», «Չելսիում», «Պորտսմութում», «Լիվերպուլում», «Սթոք Սիթիում»: 2003-2014 թվականներին հանդես է եկել Անգլիայի հավաքականում:

Ջոնսոնը «Չելսիի» հետ դարձել է Անգլիայի չեմպիոն, «Պորտսմութի» հետ՝ Անգլիայի գավաթակիր, «Լիվերպուլի» հետ՝ Անգլիական լիգայի գավաթակիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում