12:21  ,  19 հունվարի, 2019

AusOpen. Նովակ Ջոկովիչը չորրորդ շրջանում է

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան: Սերբ թենիսիստը մրցեց կանադացի Դենիս Շապովալովի (25)  հետ եւ առավելության հասվ 6:3, 6:4, 4:6, 6:0 հաշվով: Մրցախաղը տեւեց 2 ժամ 28 րոպե:

Նովակ Ջոկովիչի հաջորդ մրցակիցը կլինի ռուսաստանցի Դանիիլ Մեդվեդեւը (15), որը պարտության էր մատնել բելգիացի Դավիդ Գոֆենին (21):

Ավստրալիայի բաց առաջնությունը կավարտվի հունվարի 27-ին: Տղամարդկանց մրցաշարի անցած տարվա հաղթողն է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում