16:11  ,  18 հունվարի, 2019

Ռիվալդոն մարզչական կարիերա կսկսի Մարոկկոյում

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն մարզչական կարիերա կսկսի Մարոկկոյում՝ գլխավորելով այդ երկրի երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Շաբաբ Մոհամեդիա» ակումբը, փոխանցում է թիմի մամուլի ծառայությունը:

Բրազիլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվողն աշխատանքի կանցնի այս տարվա ամռանը: 46-ամյա բրազիլացին նորամուտը կնշի մարզչական աշխատանքում:

Հիշեցնենք, որ Ռիվալդոն կարիերան ավարտել է 2015 թվականին: Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 74 խաղ եւ խփել 34 գոլ, իսկ 2002-ին դարձել է աշխարհի չեմպիոն: 1999-ին բրազիլացին արժանացել է «Ոսկե գնդակին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում