23:05  ,  13 հունվարի, 2019

Ուլե-Գունար Սուլշերը ռեկորդ սահմանեց «Մանչեսթեր Յունայթեդում»

«Մանչեսթեր Յունայթեդը», անգլիական Պրեմյեր լիգայի 22-րդ տուրում նվազագույն հաշվով հաղթելով Լոնդոնի «Տոտենհեմին», բոլոր մրցաշարերում 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի գլխավորությամբ:

Sky Sports Statto-ի համաձայն՝ նորվեգացի մասանգետը «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության առաջին մարզիչն է, որը մանչեսթերյան ակումբում մեկնարկում է 6 հաղթանակով: Պերմյեր լիգայի նախորդ 4 խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր «Բորնմութին» (4:1), «Կարդիֆին» (5:1), «Հադերսֆիլդին» (3:1) եւ «Նյուքասլին» (2:0), ինչպես նաեւ Անգլիայի գավաթի խաղարկությունում ուժեղ էր գտնվել «Ռեդինգից» (2:0):

Բացի այդ, 45-ամյա Սուլշերը կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Մեթ Բասբիի ռեկորդը: 1946-ին Բասբին եւս Անգլիայի առաջնությունում հաղթել էր մեկնարկային 5 խաղերում:

Վերջին 6 խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել է ընդհանուր 17:3 հաշվով:

Հիշեցնենք, որ վերջերս Ուլե-Գունար Սուլշերը փոխարինել էր Ժոզե Մոուրինյոյին, որն անգլիական ակումբը գլխավորում էր 2016 թվականից: Նորվեգացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը: Սուլշերը մանչեսթերյան ակումբում խաղացել է 1996-2007-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում