01:01  ,  12 հունվարի, 2019

Օզբիլիսը՝ գոլի հեղինակ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը գոլի հեղինակ է դարձել հոլանդական «Վիլլեմ Երկրորդում», որը ստուգողական հանդիպում է անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» երկրորդ թիմի հետ եւ պարտվել է 2:3 հաշվով: Օզբիլիսը բացել է հանդիպման հաշիվը: Նա մասնակցել է առաջին խաղակեսին:

Հանդիպումը տեղի է ունեցել Իսպանիայում: Հոլանդական թիմը մարզումային հավաք է անցկացնում Մարբելիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English