20:22  ,  5 հունվարի, 2019

Լեբրոն Ջեյմսը չի խաղա եւս մեկ շաբաթ

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի առաջատար Լեբրոն Ջեյմսն աճուկի վնասվածքի պատճառով չի խաղա եւս 7 օր, հաղորդում է ակումբի կայքը:

Ամերիկացի բասկետբոլիստը վնասվածք էր ստացել «Գոլդեն Սթեյտի» դեմ NBA-ի խաղում, որը կայացել է դեկտեմբերի 26-ին:

Առանց Ջեյմսի «Լեյքերսը» մեկ հաղթանակ է տարել 5 խաղերում: Այս մրցաշրջանում 34-ամյա ամերիկացու միջին արդյունավետությունը կազմում է 27,3 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում