15:18  ,  29 դեկտեմբերի, 2018

5 տարի առաջ այս օրը Միխայել Շումախերը գլխուղեղի ծանր վնասվածք ստացավ լեռնադահուկով սահելիս

5 տարի առաջ այս օրը՝ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին, Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ստացել էր գլխուղեղի ծանր վնասվածք:

Միջադեպից հետո բժիշկները գերմանացի լեգենդար ավտոարշավորդի վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր, նա գտնվում էր կոմայի մեջ: Կես տարի անց Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը հայտնեց, որ գերմանացին դուրս է եկել կոմայից եւ սկսել է արձագանքել հարազատների ձայներին: Դրանից հետո նրան տեղափոխեցին շվեյցարական Լոզան, որտեղ նա շարունակում էր վերականգնողական կուրս անցնել հիվանդանոցում: Մոտ մեկ տարի հիվանդանոցում անցկացնելուց հետո մարզիկը տեղափոխվել էր տուն, որտեղ 24-ժամյա հսկողության տակ էր գտնվում բժիշկների կողմից:

Մամուլի համաձայն՝ տան պայմաններում 49-ամյա Շումախերի շաբաթական բուժման ծախսը կազմում էր 157 հազար եվրո:

Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ ավտոարշավորդն այլեւս անկողնային վիճակում չէ եւ չի ստանում ահրեստական շնչառություն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում