22:40  ,  28 դեկտեմբերի, 2018

Ֆաբրեգասը հունվարին կհեռանա «Չելսիից»

Սեսկ Ֆաբրեգասը հունվարին կհեռանա Լոնդոնի «Չելսիից», հաղորդում է իսպանական Marca-ն: Այս ամռանն անգլիական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում իտալացի Մաուրիցիո Սարիի նշանակումից հետո Ֆաբրեգասը դուրս մնաց հիմնական կազմից:

Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2019թ. հունիս: Ֆուտբոլիստին անվճար չկորցնելու համար «Չելսին» հունվարին կկազմակերպի նրա վաճառքը: Տրանսֆերի գինը գնահատվում է 10 միլիոն եվրո:

31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Միլանը», «Վալենսիան», «Աթլետիկոն», «Մոնակոն»:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆաբրեգասը բոլոր մրցաշարերում մասնակցել է 14 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել է 2 գոլային փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում