22:29  ,  26 դեկտեմբերի, 2018

Associated Press. Սերենա Ուիլյամսը՝ տարվա լավագույն մարզուհի

Associated Press լրատվական գործակալությունը տարվա լավագույն մարզուհի է ճանաչել ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին, որն այս կոչմանն արժանանում է արդեն 5-րդ անգամ:

2018 թվականին Սերենա Ուիլյամսը կորտ վերադարձավ դստեր ծննդից հետո եւ հասավ Ուիմբլդոնի մրցաշարի եւ ԱՄՆ-ի բաց առաջնության եզրափակիչներ: Գործակալության խմբագիրների քվեարկությունում Սերենա Ուիլյամսը հավաքել է 93 միավոր: երկրորդ տեղում է ամերիկացի մարմնամարզուհի Սիմոնա Բեյլզը՝ 68 միավոր: Եռյակը եզրափակել է բասկետբոլիստւոհի Արիկե Օգունբովալեն:

Սերենա Ուիլյամսն այս տարի տիտղոսներ չի նվաճել, եւ AP-ն նշում է, որ նա կոչմանն արժանացել է «ձգտման եւ բնավորության» համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում