01:23  ,  23 դեկտեմբերի, 2018

«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1:0 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց մայրաքաղաքային «Ռոմային» եւ պարտության մատնեց նվազագույն հաշվով: Միակ գոլը խփեց խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը: Ավելացված երկրորդ րոպեին բրազիլացի հարձակվող Դուգլաս Կոստան կրկնապատկեց դաշտի տերերի առավելությունը, սակայն կրկնապատկերի համակարգին դիմելուց հետո գոլը չգրանցվեց կանոնների խախտման պատճառով:

«Յուվենտուսը» 49 միավորով առաջինն է: Երկրորդ տեղում ընթացող «Նապոլին» հետ է 8 միավոր: «Ռոման» ունի 24 միավոր եւ 10-րդն է:

Իտալիայի առաջնություն, 17-րդ տուր

«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1:0 (տեսանյութ)

Մարիո Մանջուկիչ, 35

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում