16:34  ,  15 օգոստոսի, 2012

Ռուս օլիմպիական մեդալակիրներն անվանական համարանիշներով Audi ավտոմեքենաներ են ստացել

Ռուսաստանի կառավարությունը շնորհավորել է 30-րդ Օլիմպիական խաղերին մասնակցած Ռուսաստանի պատվիրակության անդամներին՝ նրանց նվիրելով ավտոմեքենաներ:

Բոլոր մեքենաներն անհատականացվել են, իսկ համարանիշների փոխարեն տեղադրվել է Լոնդոնի Խաղերին մասնակցած մարզիկների անունները:

Ոսկե մեդալ նվաճած ռուս մարզիկները ստացել են Audi A8, արծաթե մեդալակիրները՝ Audi A7, իսկ բրոնզե մեդալակիրները՝ Audi A6 ավտոմեքենաներ: Պարգեւատրվել են 129 օլիմպիականներ, գրում է sport.mail.ru-ն:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած 30-րդ Օլիմպիական խաղում Ռուսաստանի ներկայացուցիչները նվաճեցին 24 ոսկե, 26 արծաթե եւ 32 բրոնզե մեդալ՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցնելով չորրորդ տեղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում