16:08  ,  19 դեկտեմբերի, 2018

«Ալաշկերտը» 2 հավաք կանցկացնի Անթալիայում

«Ալաշկերտը» ներկայացրել է ձմեռային նախապատրաստական փուլի ծրագիրը։ Երեւանյան ակումբն առաջին հավաքը կանցկացնի հունվարի 11-23-ը Երեւանում, փոխանցում է ակումբի կայքը։

Հունվարի 24-ից փետրվարի 6-ը «Ալաշկերտն» Անթալիայում կանցկացնի հավաք, որի ընթացքում նախատեսված են 3 ստուգողական հանդիպումներ:

Հունվարի 30-ին Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը կհանդիպի Չեխիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Սլովացկո» ակումբին, իսկ փետրվարի 4-ին կխաղա ղազախական «Ակտոբեի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Փետրվարի 5-ին հայկական ակումբը կմրցի Ուկրաինայի Պրեմյեր լիգան ներկայացնող «Մարիուպոլի» հետ, իսկ հաջորդ օրը կվերադառնան Երեւան:

Փետրվարի 11-25-ը «Ալաշկերտը» Անթալիայում կանցկացնի եւս մեկ հավաք, որի ընթացքում նախատեսված են 6 ստուգողական հանդիպումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում