16:08 19 դեկտեմբերի, 2018«Ալաշկերտը» ներկայացրել է ձմեռային նախապատրաստական փուլի ծրագիրը։ Երեւանյան ակումբն առաջին հավաքը կանցկացնի հունվարի 11-23-ը Երեւանում, փոխանցում է ակումբի կայքը։
Հունվարի 24-ից փետրվարի 6-ը «Ալաշկերտն» Անթալիայում կանցկացնի հավաք, որի ընթացքում նախատեսված են 3 ստուգողական հանդիպումներ:
Հունվարի 30-ին Արամ Ոսկանյանի գլխավորած թիմը կհանդիպի Չեխիայի Բարձրագույն խմբում հանդես եկող «Սլովացկո» ակումբին, իսկ փետրվարի 4-ին կխաղա ղազախական «Ակտոբեի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Փետրվարի 5-ին հայկական ակումբը կմրցի Ուկրաինայի Պրեմյեր լիգան ներկայացնող «Մարիուպոլի» հետ, իսկ հաջորդ օրը կվերադառնան Երեւան:
Փետրվարի 11-25-ը «Ալաշկերտը» Անթալիայում կանցկացնի եւս մեկ հավաք, որի ընթացքում նախատեսված են 6 ստուգողական հանդիպումներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.