15:44  ,  15 օգոստոսի, 2012

Պուտինը պարգեւատրեց օլիմպիական չեմպիոններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 15-ին Կրեմլում պարգեւատրել է երկրի օլիմպիական թիմի մրցանակակիրներին:

Գեղալողի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամներ՝ Մարիա Գրամովան, Անաստասիա Դավիդովան, Նատալիա Իշչենկոն, Սվետլանա Ռոմաշինան եւ Էլվիրա Խասյանովան, ինչպես նաեւ մարմնամարզուհի Եվգենիա Կանաեւան պարգեւատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով:

Աթլետ Նատալիա Անտյուխը եւ վոլեյբոլիստ Սերգեյ Տետրյուխինը ստացել են «Հարգանքի» շքանշան, հաղորդում է rg.ru-ն:

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած 30-րդ Օլիմպիական խաղում Ռուսաստանի ներկայացուցիչները նվաճեցին 24 ոսկե, 26 արծաթե եւ 32 բրոնզե մեդալ՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցնելով չորրորդ տեղը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում