09:11  ,  18 դեկտեմբերի, 2018

Իբրահիմովիչն ակնարկել է, որ մնում է MLS-ում

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ակնարկել է, որ չի հեռանա MLS-ից:

«MLS, ես դեռ անավարտ գործեր ունեմ այստեղ»,- սոցցանցերում տեղադրած տեսանյութը վերնագրել է Իբրահիմովիչը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 37-ամյա ֆուտբոլիստը կարող է վերադառնալ իտալական «Միլան», որի կազմում խաղացել է 2010-2012-ը՝ դառնալով Իտալիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։ Նա 2018 թվականից է հանդես գալիս «Լոս Անջելես Գելաքսիում», որի կազմում MLS-ի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 27 խաղի, դարձել 22 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում