Հայաստանի ներկայացուցիչներ 60 կգ քաշային Կարեն Սիմոնյանը եւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը Լատվիայի Դաուգապլիս քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարում նվաճել են ոսկե մեդալներ, փոխանցում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հայ բռնցքամարտիկները հանդես են եկել մարզիչներ Արթուր Կրիկյանի ու Գառնիկ Հարությունյանի գլխավորությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում