20:11  ,  14 դեկտեմբերի, 2018

Վարազդատ Հարոյանը՝ «Ուրալի» լավագույն ֆուտբոլիստների քառյակում

Եկատերինբուրգի «Ուրալի» երկրպագուները ընտրել են թիմի լավագույն ֆուտբոլիստին դեկտեմբերի հանդիպումների արդյունքում:

Առաջին տեղը 93 միավորով գրավել է ռուսաստանցի պաշտպան Միխայիլ Մերկուլովը: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը 22 միավորով չորրորդ տեղում է:

Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 26-ամյա Հարոյանը մասնակցել է 9 հանդիպման, խփել է 1 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում