18:43  ,  12 դեկտեմբերի, 2018

Անգլիական Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստը նոյեմբերին

Նոյեմբերի հանդիպումների արդյունքում, անգլիական Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգը, հաղորդում է Պրեմյեր լիգայի պաշտոնական կայքը: Նա արժանացել է EA SPORTS Player of the Month մրցանակին:

Նոյեմբերին տեղի ունեցած Անգլիայի առաջնության երեք հանդիպումներում Ստերլինգը դարձել է երեք գոլի եւ նույնքան գոլային փոխանցման հեղինակ:

Ստերլինգը կարիերայում երկրորդ անգամ է արժանանում այս մրցանակին: Նախորդ անգամ նա լավագույնն էր ճանաչվել 2016թ. օգոստոսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով