19:55  ,  11 դեկտեմբերի, 2018

Սոլարի. «Ռեալում» խաղում են համեստ ֆուտբոլիստներ

Խոնարհությունն առաքինություն է, որի կարիքն ունեն բոլոր ուժեղագույն ֆուտբոլիստները, ասել է Մադրիդի «Ռեալի» արգենտինացի գլխավոր մարզիչ Սանտյա Սոլարին Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումից առաջ:

«Արքայական թիմում խաղում են ֆանտաստիկ ֆուտբոլիստներ, բայց նրանք համեստ մարդիկ են: Ռոնալդուի մասին կարող եմ միայն ասել, որ նա միշտ կլինի առանձնահատուկ ֆուտբոլիստ «Ռեալի» պատմության մեջ, այդ պատճառով էլ նրան գնահատել կամ քննադատել պետք չէ»,- Սոլարիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Սոլարին «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ է եւ մադրիդյան ակումբում խաղացել է 2000-2005 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում