Բիլբաոյի «Աթլետիկի» իսպանացի հարձակվող Արից Ադուրիսը, գոլի հեղինակ դառնալով «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (1:0), կրկնել է տպավորիչ ցուցանիշ:
37-ամյա ֆուտբոլիստը Պրիմերայում գոլ է խփում 14-րդ մրցաշրջանում անընդմեջ: Նախկինում դա հաջողվել էր միայն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին ու Մադրիդի «Ռեալի» իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսին, փոխանցում է Opta-ն:
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Արից Ադուրիսը մասնակցել է 10 խաղի եւ դարձել մեկ գոլի հեղինակ:
3 - Aritz Aduriz del @AthleticClub es el único jugador que ha marcado en cada una de las últimas 14 temporadas en @LaLiga, junto a Lionel Mesi y Sergio Ramos. Eterno. pic.twitter.com/8xH0HLbkfo
— OptaJose (@OptaJose) December 10, 2018
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում