19:26  ,  10 դեկտեմբերի, 2018

Պյանիչ. «Յուվենտուսի» այս կազմը ուժեղագույնն է ակումբի պատմության մեջ

Թուրինի «Յուվենտուսի» 28-ամյա բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը իտալական թիմի ներկա կազմը համարում է ուժեղագույնը ակումբի պատմության մեջ:

«Ես երազում եմ «Յուվենտուսի» հետ դառնալ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ այդ գավաթը Թուրին բերելու համար: Մեծ նպատակները պետք է լինեն երազանք եւ նպատակ մեզ համար:

Մենք ունենք գերազանց կազմ եւ ակումբն ամեն տարի ուժեղացնում է այն: Ալեգրին գերազանց է ղեկավարում թիմը, նա շատ ուժեղ է մարտավարության տեսանկյունից: Ռոնալդուն մեզ օգնում է փորձառությամբ եւ վարպետությամբ: Մենք շարունակում ենք առաջադիմել: Այդ ամենը տպավորիչ է: Հստակ է, որ այս կազմը ուժեղագույնն է ակումբի պատմության մեջ»,- Պյանիչի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Իտալիայի առաջնության 15 տուրից հետո «Յուվենտուսը» 43 միավորով առաջին տեղում է: Չեմպիոնների լիգայում թիմն ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում