00:10  ,  10 դեկտեմբերի, 2018

«Սամպդորիայի» ֆուտբոլիստը «խայտառակվել» է 99-րդ րոպեին խփած գոլից հետո (ֆոտո)

Ուշագրավ դրվագ է գրանցվել «Լացիոյի» ու «Սամպդորիայի» միջեւ Իտալիայի առաջնության 15-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր 2:2 հաշվով:

«Սամպդորիայի» կիսապաշտպան Ռիկարդո Սապոնարան փոխարինման դուրս գալուց հետո հյուրերի երկրորդ գոլը խփել է ավելացված ժամանակի 9-րդ րոպեին, ինչից հետո որոշել է գոլը տոնել երկրպագուների հետ: Իտալացի ֆուտբոլիստը, հանելով մարզաշապիկը, մոտեցել է տրիբունային, որտեղ երկրպագուներից մեկը իջեցրել է նրա կիսատաբատն ու անդրավարտիքը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում