14:35  ,  30 նոյեմբերի, 2018

Գենադի Գոլովկինը բռնցքամարտի ձեռնոց է նվիրել Մեսիին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA եւ IBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Գենադի Գոլովկինը հանդիպել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ, հաղորդում է Sport.es-ը:

Ղազախ մարզիկը բռնցքամարտի ձեռնոց է նվիրել 31-ամյա ֆուտբոլիստին: Մեսիի ու Գոլովկինի հանդիպումը Բարսելոնայում կայացել է նրանց ընդհանուր հովանավոր Finney ընկերության սմարթֆոնների շնորհանդեսին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում