12:10  ,  30 նոյեմբերի, 2018

Էրիկ Վարդանյանը վերսկսել մարզումները «Փյունիկի» կազմում (ֆոտո)

«Փյունիկի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը վերադարձել է Լեհաստանից եւ վերսկսել մարզումները երեւանյան ակումբի կազմում:

Ավելի վաղ Հայաստանի ազգային հավաքականի թեկնածուի մոտ ախտորոշվել էր կյոնինգի հիվանդություն (ծնկի վնասվածք)։ Նախապես նշվում էր, որ հիվանդության բուժման համար կպահանջվի մի քանի ամիս: Նոյեմբերի սկզբնամասում նա մեկնել էր Լեհաստան, որտեղ անցել էր բուժման կուրս:

Էրիկ Վարդանյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 2 հանդիպում եւ դարձել մեկ գոլի հեղինակ։

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում