14:42  ,  29 նոյեմբերի, 2018

Վերջին 15 տարում «Բորուսիան» Չեմպիոնների լիգայում երկրորդ արդյունքն է գրանցել փոխանցումների ցուցանիշով

Դորտմունդի «Բորուսիան» բելգիական «Բրյուգեի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում կատարել է 930 դիպուկ փոխանցում, հաղորդում է Opta Sports-ը:

2003/04 մրցաշրջանից հետո դա երկրորդ լավագույն արդյունքն է փոխանցումների ցուցանիշով: Այդ ցուցանիշով առաջատար է անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը 2018-ին շվեյցարական «Բազելի» դեմ խաղում կատարել է 979 փոխանցում:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» Դորտմունդում գոլազուրկ ոչ ոքի էր խաղացել «Բրյուգեի» հետ եւ Մադրիդի «Աթլետիկոյի» պես փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել A խմբից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում