12:45  ,  27 նոյեմբերի, 2018

Սարսափելի վրիպում Պրեմյեր լիգայում

«Նյուքասլի» շոտլանդացի կիսապաշտպան Մեթ Ռիչին անհավանական վրիպում է թույլ տվել «Բարնլիի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 13-րդ տուրի վերջին խաղում: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Շոտլանդիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը մոտ մեկ մետրից չի կարողացել գրավել դատարկ դարպասը:

Ռիչիի վրիպումը չի խանգարել «Նյուքասլին», որն այդ խաղում արտագնա հաղթանակ է տարել 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում