19:23  ,  25 նոյեմբերի, 2018

Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Արսենալի» արտագնա հաղթանակին (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 13-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության հասավ «Բորնմութի» նկատմամբ: Առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ հյուրերը հաղթական գոլը 67-րդ րոպեին խփեց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը:

Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ունաի Էմերիի գլխավորած թիմի կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Այս հաղթանակից հետո «Արսենալը» 27 միավորով ամրապնդվեց 5-րդ տեղում եւ մեկ միավոր է հետ չորրորդ տեղում գտնվող «Չելսիից»: Լոնդոնյան ակումբը Պրեմյեր լիգայի նախորդ 3 խաղերն ավարտել էր ոչ ոքի:

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բորնմութ» - «Արսենալ»՝ 1:2 (տեսանյութ)

Ջոշուա Քինգ, 45+1 – Ջեֆերսոն Լերմա, 30 (ինքնագոլ), Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 67

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում