01:41  ,  25 նոյեմբերի, 2018

«Բարսելոնան» փրկվեց պարտությունից «Աթլետիկոյի» խաղադաշտում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց չեմպիոն «Բարսելոնայի» հետ եւ մինչեւ վերջին րոպեն հաղթում էր նվազագույն հաշվով, սակայն բաց թողեց հաղթանակը՝ 1:1:

77-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի փոխանցումն անկյունայինից արդյունավետ օգտագործեց իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան՝ առաջ մղելով մադրիդցիներին:

Սակայն 90-րդ րոպեին կատալոնական թիմին պարտությունից փրկեց ֆրանսիացի կիսապաշտպան Ուսման Դեմբելեն: Գոլային փոխանցումը կատարեց արգենտինացի Լիոնել Մեսին:

«Բարսելոնան» 25 միավորով մնաց առաջին տեղում: «Աթլետիկոն» հետ է 1 միավոր: Երկու թիմերին էլ այս տուրում շրջանցելու հնարավորություն ստացավ «Սեւիլիան», որը 12 խաղից հետո 23 միավորով երրորդ տեղում է եւ նոյեմբերի 25-ին կընդունի «Վալյադոլիդին»:

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Աթլետիկո» - «Բարսելոնա»՝ 1:1 (տեսանյութ)

Դիեգո Կոստա, 77 – Ուսման Դեմբելե, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում