Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» շարունակեց առանց պարտությունների շարքը ազգային առաջնությունում: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը 13-րդ տուրում տանը մրցեց ՍՊԱԼ-ի հետ եւ առավելության հասավ 2:0 հաշվով:
Առաջին խաղակեսում հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (9-րդ գոլն է Իտալիայի առաջնությունում), երկրորդ խաղակեսում այն կրկնապատկեց խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը:
«Յուվենտուսը» գլխավորում է մրցաշարային աղյուսակը 37 միավորով (12 հաղթանակ, 1 ոչ ոքի) եւ արդեն 9 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Նապոլիի» նկատմամբ: ՍՊԱԼ-ը 15-րդն է՝ 13 միավոր:
Իտալիայի առաջնություն, 13-րդ տուր
«Յուվենտուս» - ՍՊԱԼ՝ 2:0 (տեսանյութ)
Կրիշտիանու Ռոնալդու, 28, Մարիո Մանջուկիչ, 60
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում