Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Էյբարում մրցեց համանուն թիմի հետ եւ պարտվեց 0:3 հաշվով:
Սանտյագո Սոլարիի գլխավորությամբ Արքայական թիմը կրեց առաջին պարտությունը:
Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետի մեկնարկային 4 խաղերում մադրիդցիները տարել էին 4 հաղթանակ՝ խփած եւ բաց թողած գոլերի 15-2 տարբերությամբ: Դա ակումբի լավագույն ցուցանիշն է 1929 թվականից հետո:
Սոլարին «Ռեալը» գլխավորել էր իսպանացի մասնագետ Խուլեն Լոպետեգիի պաշտոնանկությունից հետո: 42-ամյա արգենտինացին 2016 թվականից գլխավորում էր «Ռեալի» երիտասարդական թիմը: Սոլարին «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ է եւ մադրիդյան ակումբում խաղացել է 2000-2005-ը:
«Ռեալը» 20 միավորով ընթացիկ 6-րդ տեղում է, «Էյբարն» ունի 18 միավոր եւ 7-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր
«Էյբար» - «Ռեալ»՝ 3:0 (տեսանյութ)
Գոնսալո Էսկալանտե, 16, Սերխի Էնրիչ, 52, Էնրիկե Գարսիա, 57
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում